Life Without Pain
Կյանք առանց ցավի

Դասըթնաց պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ

Մարտի 24-ին «Կյանքն առանց ցավի» արշավի անդամները Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցկացրեցին դասընթաց մի շարք պոլիկլինիկաների մոտ 40 բժիշկների համար: Նարինե Մովսիսյանը, ով ցավի մասնագետ է, բժիշկներին ներկայացրեց ցավի պատճառները, պաթոգենեզ, ինչպես նաև խոսեց ցավի գնահատման մասի: Այնուհետև ներկայացրեց «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ցավային համախտանիշի կառավարման նպատակով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) դեղերի նշանակման» կլինիկական ուղեցույցը, որով պետք է ուղղորդվեն բժիշկները պացիենտների հետ աշխատելիս: Ուղեցույցը հաստատված է Առողջապահության… more »

Եվրոպան եւ մենք. Արժանապատիվ կյանք՝ մինչեւ վերջին պահը

Պալիատիվ բուժմանը Հայաստանում առայժմ տրվում են պալիատիվ լուծումներ Կյանքում լինում են իրավիճակներ, որոնք ընդունված է «անհույս» համարել: Այդպիսի իրավիճակներ են առաջանում նախեւառաջ բժիշկների հետ շփումներում: Շատերն են, ցավոք սրտի, լսել հետեւյալ դատավճիռը. «Վերջ, մենք էլ ոչնչով չենք կարող օգնել, էլ մի տանջեք ձեր հիվանդին, տարեք տուն, թող մեռնի»: Գործնականում դա նշանակում է, որ բժշկությունն այլեւս անզոր է, հիվանդանոցը ոչ մի շահ չունի նման հիվանդին պահելու, եւ բժշկական հաստատությունները, այսպես ասած,… more »

Կոնֆերանս. «Ընթացիկ զարգացումները պալիատիվ օգնության ոլորտում»

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակը «Արևելք-Արևելք. գործընկերություն սահմաններից այն կողմ» ծրագրի հետ համատեղ հրավիրում է Ձեզ մասնակցելու`«Ընթացիկ զարգացումները պալիատիվ օգնության ոլորտում» խորագրով միջազգային համաժողովին, որը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 11-ից 13-ը Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում: Այս միջազգային համաժողովը հնարավորություն է ընձեռում  Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և նախկին Խորհրդային Միության երկրների պալիատիվ խնամքի մասնագետներին, գիտական աշխարհի ներկայացուցիչներին, հոգեբաններին, բժիշկներին միասին քննարկելու պալիատիվ խնամքի զարգացման ներկայիս միտումները, այդ թվում՝ պալիատիվ խնամքի ծառայությունների… more »

Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օր 2013

Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրը միասնական միջոցառումների և գործողությունների օր է` ուղղված նշելու և աջակցելու հոսպիսը և պալիատիվ խնամքը: Այն նշվում է ամեն տարվա հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Այս տարի այն տեղի ունեցավ հոկտեմբերի 12-ին: Հայաստանում պալիատիվ խնամքի կարիք ունեցողների թիվը կազմում է 3600 մարդ յուրաքանչյուր օր, որոնցից առավել քան 2000 մարդ յուրաքանչյուր օր ցավազրկման կարիք ունի: Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է ցավամոքիչ բուժման կարիք… more »

«Կյանք առանց ցավի» քարոզարշավի շրջանակներում նկարահանվել է ֆիլմ

«Կյանք առանց ցավի» քարոզարշավի ծրագրի շրջանակներում նկարահանվել է  ֆիլմ հայ պացիենտների և մասնագետների մասնակցությամբ:  .

Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրվան նվիրված համերգի հրավեր

Հրավեր Հարգելի գործընկերներ, Ամեն տարի շուրջ 70 երկրներ համալրվում են տոնելու Հոսպիսի և պալիատիվ օգնության համաշխարհային օրը՝ մասնակցելով տոնակատարությունների, իրազեկության բարձրացման քարոզարշավների և այլ հասարակական միջոցառումների: Այս տարի այդ օրը ամբողջ աշխարհում նշվում է հոկտեմբերի 13 –ին: Միջոցառման  նպատակն է իրազեկել պալիատիվ օգնության կարևորության, ինչպես նաև կյանքը սահմանափակող հիվանդություններով ապրող մարդկանց և նրանց ընտանիքների խնդիրների մասին, հայթայթել ֆոնդեր աջակցելու և զարգացնելու պալիատիվ օգնության ծառայություններն ամբողջ աշխարհում: Համաձայն այս խնդրի շուրջ… more »

«Կյանք առանց ցավի» քարոզարշավ հետադարձ կապ

Ինչպես արդեն տեղյակ եք «Կյանք առանց ցավի» քարոզարշավ ծրագրի շրջանակներում սեպտեմբեր ամսին պլանավորել էինք իրականացնել մի շարք միջոցառումներ: Ուզում ենք կիսվել Ձեզ հետ մեր արդյունքներով և տպավորություններով: Եվ այսպես՝  Երևանի տարբեր փողոցներում իրականացվող միջոցառումների շնորհիվ, որոնց  ընթացքում պլանավորված էր իրականացնել ստորագրահավաք՝ նպատակ ունենալով ապահովել ցավազրկող դեղամիջոցների պակասը, հավաքվեց 706 ստորագրություն: Իրականացավ կլոր սեղան-քննարկում՝ «Ցավի վերահսկման մարտահրավերները ՀՀ-ում» թեմայով, որի ընթացքում հավաքվել էին առողջապահական ոլորտում աշխատող բազմաթիվ մասնագետներ: Կլոր սեղան- քննարկման… more »

Հարցազրույց բժիշկ-անեստեզիոլոգ Նարինե Մովսիսյանի հետ

Հարցազրույց բժիշկ-անեստեզիոլոգ Նարինե Մովսիսյանի հետ.